ՀՀ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը. վարչապետի ուղերձը ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակի կապակցությամբ

29.03.2022 11:17
3121

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը:

Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը: Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ եւս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջեւ ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը»:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40