ՀՀ նախագահի աջակցությամբ սկսվել են Օշականի եկեղեցու որմնանկարի վերականգնման աշխատանքները

15.11.2019 10:38
1213

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օժանդակությամբ վերականգնվում  է քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» եզակի որմնանկարը: Այն 1964-1966 թթ. ստեղծել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը:

 

 
Նոյեմբերի 14-ին լրագրողները մեկնեցին Օշական՝ տեսնելու կատարվող աշխատանքները:

«Ինչպես Մեսրոպ Մաշտոցն է հայ հոգևոր մշակույթի անգերազանցելի գանձ, այնպես էլ նրա գերեզմանի վրա կառուցված եկեղեցին է հայ հոգևոր ճարտարապետության անգերազանցելի գանձ ոչ միայն ճարտարապետական լուծումներով, այլև ներսի բացառիկ որմնանկարով, որը ստեղծվել է 20-րդ դարի կեսերին՝ Վազգեն վեհափառի օրհնությամբ ու տնօրինությամբ: Որմնանկարի վերականգնումն անհրաժեշտ էր, որովհետև այն օր օրի կորցնում էր իր գեղեցկությունը: Մեր  բարձրաձայնած խնդրին արձագանքեց ՀՀ նախագահը և հանձնառություն ցուցաբերեց աջակցել այս գոհարի վերականգնմանը»,-նշեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը:

Նա շեշտեց, որ աշխատանքներն արդեն սկսված են և, հավանաբար, կավարտվեն մեկամսյա ժամկետում:

Վերականգնումն իրականացնում է Որմնանկարների վերականգման գիտահետազոտական կենտրոնը՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ որմնանկարը բավականին լավ վիճակում է՝ չնայած նրան, որ տարիներ առաջ ծածկից թափանցած անձրևաջրերը որոշ մասերում քայքայել են ներկի շերտը: «Առաջին փուլով կատարում ենք ներկի փոշիացած շերտի նախնական մաքրում, հետո՝ ամրակայում, այնուհետև նորից մաքրման գործընթաց ենք իրականացնելու»,-տեղեկացրեց մասնագետը:

Նկարիչ Հովհաննես Մինասյանի ավագ որդին՝ Մարտին Մինասյանը, խոսելով որմնանկարի յուրահատկության մասին, հիշեցրեց, որ 700 տարի Հայաստանում ֆրեսկո չի եղել: «Մենք ժամանակին ունեցել ենք լավ որմնանկարներ, բայց այդ տեխնոլոգիան երկար տարիներ կորած էր: Նախքան այս աշխատանքին լծվելը հայրս բազմաթիվ փորձարարական գործեր էր անում, որ պարզի՝ արդյոք մարած կրի վրա հատուկ ներկերով աշխատելու գաղտնիքը վերականգնվա՞ծ է: Ներկերը չոր պիգմենտներ էին՝ բերված Ֆրանսիայից»,-պատմեց նա:

Հենրիկ Մամյանի դուստրը՝ ճարտարապետ և նկարիչ Լուսին Մամյանը, անդրադառնալով հոր ստեղծագործություններին, ընդգծեց, որ նրա հերոսները նման են իրար, որովհետև ծնվել են հոր ներաշխարհի հարստությունից, դեպի մշակույթը, պատմությունը վերաբերմունքից: «Բոլոր կերպարները կյանքի ճամփորդներ են, և ես շատ ուրախ եմ, որ  մանրանկարչութունից ծնված որմնանկարը նախկին տեսքն է ստանալու»,- խոստովանեց Մամյանը:

«Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01