ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին

10.10.2019 11:32
1248
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների ներգրավմամբ հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը:

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկած համատեղ զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը համատեղ ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

Զորավարժության ավարտական՝ մարտական կրակի կիրառմամբ անցկացված փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՌԴ ԶՈՒ Հարավային օգրուգի հրամանատարության ներկայացուցիչներ:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ լայնածավալ զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական բնույթի գործողություններ, ներգրավվել է մեծաքանակ ցամաքային և օդային մարտական տեխնիկա։

Զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մի շարք զինծառայողներ կրակային փուլի ավարտին խրախուսվել են արժեքավոր նվերներով:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40