ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտում է

17.05.2022 10:07
1040

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր հրատապ կարգով քննարկել է փաստաբան Սուզաննա Խչեյանի ներկայացրած հաղորդումը՝ իր մասնագիտական գործունեությունը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ: 
Փաստաբանը, մասնավորապես, հայտնել է, որ նշված բաժնի ծառայողները տևական ժամանակ (ավելին քան մեկ ժամ) թույլ չեն տվել իրեն մուտք գործել ոստիկանության բաժին՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու ազատությունը սահմանափակված իր վստահորդին: Իրավիճակի վերաբերյալ փաստաբանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն (102) և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, ինչպես նաև պարբերաբար տեղեկություններ է հաղորդել բերման ենթարկված քաղաքացիներին առաջնային իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողին: 
Ոստիկանության ծառայողները, որպես փաստաբանի մուտքն արգելելու պատճառաբանություն, ներկայացրել են ազատությունը սահմանափակված անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու ցանկություն չունենալը, որն ըստ փաստաբանի՝ հերքվել է վստահորդի հետ առանձնատեսակցության ժամանակ, և ինքը ստանձնել է նրա պաշտպանությունը:
 Ավելի ուշ՝ իր վստահորդին ոստիկանության այլ բաժին տեղափոխելուց հետո, ոստիկանության ծառայողները նաև փորձել են խոչընդոտել փաստաբանի ելքը ոստիկանության բաժնի վարչական շենքից:  
Փաստաբանի ներկայացված տեղեկությունները հաստատվել են նաև ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողից և ՄԻՊ աշխատակազմից ստացված տվյալներով:
Հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողի կողմից ներկայացված  տեղեկությունները վերջին շրջանում ոստիկանության բաժիններ տարատեսակ պատճառաբանություններով փաստաբանների մուտքը խոչընդոտելու դեպքերի մասին՝
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝
Խստորեն դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը որևէ եղանակով խոչընդոտելու դրսևորումները՝ հիշեցնելով, որ այդպիսի գործելակերպն ուղղակիորեն վտանգում է անձանց սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները և ազատությունները,
Ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին,
ՀՀ ոստիկանությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40