ՀՀ պետական սահմաններով 11 ամսում գրանցվել է 3 մլն-ից ավելի մուտք, որից ավելի քան 1 մլն-ը ՌԴ քաղաքացիների մուտքերն են

20.01.2023 20:25
929

Հայաստանի պետական սահմաններով 2022 թվականի հունվար-նոյեմբերին գրանցվել է 3 մլն 46 հազար 900 մուտք, որից 1 մլն 16 հազար 223-ը ՌԴ քաղաքացիների մուտքերն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է Հայաստանի պետական սահմանով 3 մլն  18 հազար 263 ելք: Նախորդ տարվա 11 ամսում գրանցվել է ՀՀ պետական սահմաններով Հայաստանի քաղաքացիների 1 մլն 314 հազար 433 մուտք, 1 մլն 337 հազար 891 ելք:  Ռուսաստանի քաղաքացիների մուտքերի թիվը կազմել է 1 մլն 16 հազար 223, ելքերինը՝ 967 հազար 696:

Վրաստանի քաղաքացիների մուտքերի թիվը 224 հազար 383 է, ելքերինը՝ 218 465: Իրանի քաղաքացիների կողմից 2022-ի հունվարի նոյեմբերին գրանցվել է 124 հազար 467 մուտք, 125 հազար 695 ելք: Նույն ժամանակահատվածում գրանցվել է  Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող անձանց 54 հազար 686 մուտք, 56  հազար 173 ելք:  Ուկրաինայի քաղաքացիների՝ Հայաստանի պետական սահմաններով մուտքերի թիվը կազմել է 27 հազար 361, ելքերինը՝ 27  հազար 310: Հայաստանի պետական սահմաններով մուտք են գործել նաև զգալի թվով Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Հնդկաստանի  և այլ երկրների քաղաքացիներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40