ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

27.06.2018 11:53
1425

Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները եւ քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ձմեռային զորակոչի արդյունքների եւ ամառային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների համակողմանի բուժզննման եւ կանխարգելիչ պատվաստումների ոլորտում առկա խնդրահարույց հարցերին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված զորակոչիկների բժշկական փորձաքննության նոր կարգի պահանջներին:

Ներկայացվել են նաեւ «Ես եմ» եւ ամառային զորակոչին մեկնարկող «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքներն ու նշյալ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարեւորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության բարենսպաստ մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երեւույթների բացառումը, բանակի եւ հասարակության միջեւ առկա կապի եւ զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ամառային զորակոչի ամբողջ գործընթացը եւ հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միեւնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների եւ քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաեւ խիստ միջոցներ ձեռնարկել ոչ միայն հավաքակայանում, այլեւ զորամասերում նորակոչիկների դիմավորումը  պատշաճ կազմակերպելու եւ բանակային կյանքին հարմարվելու գործընթացը հնարավորինս դյուրին եւ սահուն ապահովելու, ինչպես նաեւ գործող օրենսդրության համաձայն նախկին՝ բնակության վայրին մոտ ծառայելու արտոնության փոխարեն որոշ կատեգորիաների զինծառայողների համար սահմանված արտոնությունների նոր ձեւաչափը լիարժեքորեն եւ օրենքի տառին համապատասխան կիրառելու նպատակով:

Հաշվի առնելով նաև ՀՀ վարչապետի՝ արտերկրում գտնվող երիտասարդներին ուղղված հայրենիք վերադառնալու եւ ծառայության անցնելու կոչը, նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել է, որ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձողների նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու եւ օդանավակայանից սկսած արվելու է առավելագույնը զորակոչիկներին իրենց իրավունքների, պարտականությունների եւ հետագա գործողությունների վերաբերյալ իրազեկելու եւ հայրենադարձ երիտասարդների՝ բանակ զորակոչվելու որոշումը առանց խնդիրների եւ հավուր պատշաճի կյանքի կոչելու համար:

Հանրապետական հավաքակայանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը անցկացրել են զորակոչի աշխատանքներին ներգրավված անձնակազմի շարային ստուգատես՝ տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների եւ ստորաբաժանումների պատրաստությունը: Դավիթ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը զորակոչի անցկացմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, վիճակահանության դահլիճում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում, ծանոթացել ստեղծված պայմաններին, վիճակահանության ընթացակարգի մանրամասներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40