ՀՀ ՏԿԵ նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց

27.09.2024 18:32
661

Ծաղկաձորում ընթացող հանքարդյունաբերական միջազգային համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Երևանի պետական համալսարանի միջև։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փաստաթուղթն իրենց ստորագրություններով վավերացրեցին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: 

«Ուրախ եմ, որ այս միջոցառումը տարեցտարի ընդլայնվում է, ընդգրկում է ավելի մեծ և կարևոր օրակարգեր։ Մեզ համար` որպես կառավարություն, չափազանց կարևոր է այն, ինչ քննարկելու ենք այստեղ։ Հասկանանք, թե ոլորտն ինչ վիճակում է, ինչ խնդիրներ, հարցեր, մարտահրավերներ կան, ինչ զարգացումներ են սպասվում, ինչ տեխնոլոգիական հնարավորություններ կան, որոնք անհրաժեշտ է օգտագործել ոլորտում, և այս ամենը ինչ ազդեցություն կունենա ոլորտի և ընդհանրապես՝ մեր տնտեսության վրա»,- ոլորտի զարգացման տեսանկյունից կարևորելով փաստաթուղթը՝ նշեց Գնել Սանոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ բոլոր երկրներում էլ հանքարդյունաբերության դերը հսկայական է` տնտեսության տվյալ ճյուղի, մյուս ճյուղերի հետ փոխկապակցության, արտահանման ծավալների և այլ առումներով։ 

«Ուրախ եմ նաև արձանագրել, որ համատեղ աշխատանքի արդյունքում նախորդ տարի վերջապես ունեցանք այս ոլորտի ռազմավարությունը։ Իհարկե, որևէ փաստաթուղթ իդեալական չէ, միգուցե ընթացքում զգացվի շտկումների կարիք։ Բայց, այնուամենայնիվ, առաջին անգամ ոլորտի ռազմավարություն ունենք, առաջիկա տասնամյակներին առաջ ընթանալու որոշակի տեսլականներ և պատկերացումներ ունենք։ Կխնդրեի, որ այս քննարկումները և շփումները նաև առիթ դառնան տեսնելու, թե մեր ռազմավարությունը ինչպիսին է և ինչ կարևոր չափանիշներ կան, որ ոլորտը պետք է ներգրավի և դրանցով առաջնորդվի»,- Գնել Սանոսյանը խիստ կարևորեց այս փաստաթուղթը` ոլորտի զարգացմանը նպաստելու տեսանկյունից։

Ծաղկաձորում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է երկօրյա համաժողով՝ «Ժամանակակից հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ.Հայաստանի ռեսուրսները՝ համաշխարհային տնտեսության համատեքստում» խորագրով: 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01