ՀՀ-ում բացի Հայաստանի կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան

28.03.2024 12:05
805

Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

Փաշինյանը մանրամասնեց՝ նրանք կամա թե ակամա հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն, ձեռնարկվեն համապատասխան քայլեր, միջոցներ որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։

«Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ-ի սազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ երկրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են», - ասաց Փաշինյանը։

Հայաստանի գործադիրի ղեկավարն այս հայտարարությամբ հավանաբար արձագանքում էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Le Figaro-ին տված հարցազրույցին։

Շահրամանյանը, պատասխանելով հարցին, թե «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», ասել է․ - «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն, կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմքունքներով մնում են իրենց պաշտոններում»։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել են, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40