ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շուշին հանձնելու խոսակցություններին

16.11.2020 12:50
1163

Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շուշին հանձնելու մասին խոսակցություններին:    

«Շատ են ասում, որ Շուշին հանձնվել է: Կարդացի Արցախի նախագահի գրառումն այն մասին, որ աշխատանքների արդյունքում Շուշիի մատույցներից 100-ից ավելի մարմիններ են դուրս բերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ դեպքում զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել: Ավելին ասեմ ձեզ, կային հայտարարություններ, թե կան կոնկրետ տվյալներ, անուններ, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը: Որքան տեղյակ եմ հեղինակը խուսափել է պատասխանել: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ կա դավաճանություն, ունի տեղկություն և հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ չի վստահում իրավապահներին, թող հրապարակային հայտարարի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է, ցավոք, դիվերսիոն խմբերով եղավ ներթափանցում քաղաք, և մենք կորցրեցինք Շուշին»,-նշեց ՀՀ վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նախկինում պատերազմի մասին իր տված հարցազրույցներում ընդգծած մի նրբության վրա: Երբ մի որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Արդբեջանի համար: 

«Շատ կարևոր է հասկանալ, թե կարող էինք խուսափել պատերազմից, այո, եթե համաձայնվեինք Ադբեջանին հանձնել 7 շրջաններ ներառյալ Շուշին, բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որ ուզում էինք վարել, ոչ, դա չէր: Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ կառավարությունը, մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը: Ցավոք, դա չբերեց ցանկալի արդյունքների: Շատ գործիչներ առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար մեղադրում են դավաճանության մեջ: Այստեղ պետք է հասկանալ մի բան. շուտի և ուշի տարբերությունն, ըստ էության, բովանդակային չկար: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկզբնական շրջանում: Արցախի իշխանությունները, ՊԲ-ն գնացել են այս ճանապարհով, քանի դեռ կար հնարավորություն պաշտպանել, կռիվ տալ մինչև վերջ: Նրանք մինչև վերջին վայրկյանը կռիվ են տվել հերոսաբար: Ցավոք, խնդիրը չլուծվեց: Այո, մենք ենք պատասխանատուն, որ երկու տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել այն, որ տասնյակ տարիներ չի լրացվել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:  

armenpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12