ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայոց եկեղեցու պատմություն առարկայի շուրջ ծավալված քննարկումներին

04.11.2019 21:02
1205

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել դպրոցներում դասավանդվող առարկաները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանն իր դիտարկումները ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ:

«Դպրոցներում դասավանդվում է Հայ ժողովրդի պատմություն, և առանձին Հայ եկեղեցու պատմություն: Եկեք վերլուծենք իրավիճակը: Արդյո՞ք նշանակում է, որ հայ ժողովրդի պատմությունը և հայ եկեղեցու պատմությունն իրարից տարանջատ երևույթներ են: Եթե մենք այսպիսի խնդիր ենք դնում, ապա եկեք հայ ժողովրդի պատմությունից առանձնացնենք հայ ժողովրդի ստեղծած ինստիտուտների պատմությունը: Ասենք, պետականության, օրենքների, զինված ուժերի, գիտության, մշակույթի պատմության մասին էլ առանձին առարկաներով դասավանդենք: Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելով մենք ի՞նչ ենք ուզում ասել: Հայ ժողովրդի պատմություն բաղկացած է հայ եկեղեցու, գիտության, մշակույթի պատմությունից  և այսպես շարունակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նկատեց, որ Սովետական միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հանել են հայ եկեղեցու պատմությունը: Ըստ նրա՝ հիմա ժամանակն է, որ ստեղծենք միասնական պատմություն՝ առանց կտրելու չափազանց կարևոր ինստիտուտների պատմությունը:

«Այս հարցը ես քննարկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Սովետական ժամանակներից Հայ գրականություն առարկայի դասագրքում չի ներառվել եկեղեցու կողմից ստեղծված գրականությունը: Շատ արժեքավոր կտորներ չեն ներառվել երգի, երաժշտության ծրագրերում: Վերջին տարիներին փորձ է արվել դա կոմպենսացնել Հայ եկեղեցու պատմություն առարկա դասավանդելով, սակայն հիմա պետք է ստեղծենք միասնական պատմություն, որտեղ արտահայտված կլինի հայ եկեղեցու պատմությունը:  Այս աշխատանքում բոլոր ինստիտուտները պետք է ներգրավվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ խնդիր ենք դրել դառնալ տեխնոլոգիական երկիր, իսկ դրա համար պետք է ճշգրիտ ձևակերպել, թե դպրոցում երեխաներին ինչ առարկաներով են ծանրաբեռնում: Ըստ նրա՝ հնարավոր չէ դրան հասնել, եթե հատուկ ուշադրություն չի դարձվում ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի վրա:

«Դա չի նշանակում, որ մեր երեխաները պետք է ժողովրդի, եկեղեցու, բանակի պատմությունը չիմանան, մեկը մյուսին չպետք է հակադրել»,-ասաց ՀՀ վարչապետը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01