ՀՀ վարչապետը եւ նրան աջակցող ՀՀ քաղաքացիները Վիտալի Բալասանյանի գործունեությունը համարում են քայքայիչ. Վ. Կարապետյան

02.12.2019 20:00
1550

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում է ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Արցախում եկող տարվա մարտին սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու մասին շաբաթ օրը հայտարարեց նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր հանդիպմանը:

Ի պատասխան Կարապետյանն ասաց. «Ոչ, Վ. Բալասանյանը չի հրավիրվել նշված հանդիպմանը: Նման մոտեցման պատճառն այն է, որ ս/թ մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում, Հայաստանի վարչապետի համար կարեւոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը եւ նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում ՀՀ վարչապետը հայտարարեց. «…կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ եւ աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»:

«Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանը ետ շպրտելու անիմաստ մոլուցքով, գործում են ընդդեմ ժողովրդի: Ընդդեմ Հայաստանի ժողովրդի, ընդդեմ Արցախի ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի»,- ընդգծել էր Փաշինյանը:

Իսկ Բալասանյանը, հիշեցնենք, վերջին շրջանում հարցազրույցներով ու ասուլիսներով հայտարարում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կողմից Հայաստանն ու Արցախը կործանման տանելու մասին: Իր վերջին ասուլիսներից մեկում Բալասանյանը նաեւ հայտարարեց, որ իրենք գիտեն, թե նախորդ տարի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն վերելակում ինչ են քննարկել, ինչ թեմաներից են խոսել՝ ընդգծելով. «Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, դա նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանը, այն է`ԼՂ–ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»։ 

Այս ելույթներից հետո Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանն այդ հայտարարությունները անում է Սերժ Սարգսյանի հետ Արցախում տեղի ունեցած հանդիպումից ոգեշնչված:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որ եւս հայտարարել է 2020-ին սպասվող ընտրություններում առաջադրվելու ցանկության մասին՝ մեր զրույցում ասաց, որ չէր հրավիրվել Բակո Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպմանը, բայց եթե հրավիրվել էր՝ դժվար թե մասնակցեր:

«Չէ, մեզ ինչո՞ւ պիտի հրավիրեին, դա Բակո Սահակյանի թեկնածուների հանդիպումն է եղել ՀՀ վարչապետի հետ, մեզ հետ չի հանդիպել: Դրանք իշխանության թեկնածուներն էին, ընդդիմադիր թեկնածուներ էլ կան: Մենք միշտ ասել ենք, որ մենք ընդդիմություն ենք, մենք երբեք էդ ֆորմատով հանդիպման չէինք մասնակցի»,- ասաց Խանումյանը:

Նա չբացառեց, որ ինքը եւս հանդիպի ՀՀ վարչապետի հետ: «Ես բազմաթիվ անգամներ եմ հանդիպել ՀՀ վարչապետի հետ, ուղղակի չլուսաբանվող են եղել: Ոչինչ, մի օր էլ լուսաբանվող կլինի՝ կիմանաք»,- հավելեց Խանումյանը:

Մեր դիտարկմանը՝ այսինքն Բակո Սահակյանը առաջիկա ընտրություններում 4 թեկնածո՞ւ ունի՝ Խանումյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ իշխանությունը էլ առաջվա նման ուժեղ չի, Երեւանից մեկը չի ասում՝ Պողոսը պետք է լինի (նախագահ-խմբ.), մյուսները իրեն պետք է պաշտպանեն: Հիմա քանի որ իշխանության ներսում նույնպես չեն կարողացել նախընտրություն կատարել՝ թողնում են ինքնահոսի՝ մտածելով, որ երկրորդ փուլում էդ բոլոր թեկնածուները կհամախմբվեն երկրորդ փուլ անցած իշխանական թեկնածուի շուրջ»:

Ի դեպ, ՀՅԴ-ն դեռ չի հայտարարել Արցախի ընտրություններին մասնակցելու ձեւաչափի, թեկնածուի մասին, սակայն ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը մասնակցում էր Փաշինյանի հետ հանդիպմանը: Վլադիմիր Կարապետյանից հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված հանդիպմանը նրա մասնակցությունը: «Կարծում եմ, որ Դաշնակցությունն ակտիվ մասնակցություն է ունենալու Արցախում տեղի ունենալիք ընտրություններին»:

Հիշեցնենք. Արցախում շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանդիպման ընթացքում վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»:

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08