ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը

23.09.2018 08:39
1223

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մեկնարկից քիչ անց 8/16 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու և իր ձայնը չի գողացվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասաց վարչապետը:

«Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը»,- լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս ընտրարշավն իրական ընտրարշավ էր, և բոլոր ուժերը հասկանում էին,որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում՝ իշխանությունը: Մենք նույնպես, որպես իշխանություն, հասկանում էինք, որ պետք է պայքարենք ամեն ձայնի համար: Ու երբ ասում են, որ կրքեր են բորբոքվում, ապա ցանկացած ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտարշավից առաջ կրքեր են բորբոքվելու, որովհետև Հայաստանում ընտրություններն այսուհետ լինելու են իրական: Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված, կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»,- նշեց վարչապետը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40