ՀՀ վարչապետը վստահեցնում է՝ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով որևէ խնդիր չկա

27.03.2019 14:21
1099

Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկումը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման և ընթացքի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Նույնիսկ տարիներ առաջ պլանավորված է, թե մենք ինչպես ենք այդ պարտքը սպասարկելու: Դա միջնաժամկետ ծախսերի ծրագրով է նախատեսված, դա նոր միջնաժամկետ ծախսերի ծրագրով ևս նախատեսված կլինի»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ իր ղեկավարած կառավարության գործունեության 10 ամիսների արդյունքներով վստահ է, որ կարողանալու են հասնել հռչակած տնտեսական խնդիրների լուծմանը: «Կա՞ն ռիսկեր դրա համար: Ռիսկեր կան, բայց դրանք կապված են ոչ թե Հայաստանի հետ, այլ այդ ռիսկերը կապված են գլոբալ իրավիճակի և գլոբալ ճգնաժամերի հետ: Ես հույս ունեմ, որ այն տնտեսական մոդելը, որը մենք կառուցում ենք, առավել հարմարեցված կլինի նաև արտաքին շոկերին դիմակայելու առումով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց իր հայտարարությունը, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու են: «Մեր տնտեսական ցուցանիշները մեզ հուշում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման հաշվին: Միջազգային փորձագիտական կազմակերպությունները գնահատում են, որ մեր երկրում 50 տոկոս ստվեր կա: Մենք պետք է գնանք այդ ստվերի հարկման ճանապարհով: Բայց ստվերի հարկման համար շատ կարևոր նախապայման կա՝ կոռուպցիայի բացակայությունը, որովհետև այդ ստվերային գումարները ոչ թե ստվերային տնտեսության գործող անձանց մոտ են մնում, այլ շատ դեպքերում դրանցով տարբեր կոռուպցիոն սխեմաներ են աշխատում: Այդ ո՞նց է, որ մենք 10 ամսվա մեջ կարողանում ենք պլանավորել 40 միլիարդ դրամ ավելի հավաքագրել: Ենթադրում եմ, որ դրա պատճառներից մեկն այն է, որ կառավարությունը և իշխանությունը չեն գնում այդ բիզնեսներից իրենց բաժինը «հավաքելու», և այդ գումարն առաջանում է»,- նշեց Փաշինյանը: 

armenpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12