ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյան

27.12.2018 10:36
4857

Իմ սիրելի հայրենակիցներ.

Ավարտին է մոտենում 2018 թվականը, տարի՝ որը լի էր բարեփոխումներով, վերելքներով ու  առաջընթացով: Հայ ժողովուրդը վստահ շարունակեց  անվարան քայլերով առաջընթացը:

Այդ համատեքստում  անգնահատելի է զինված ուժերի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության բնագավառում: Զինված ուժերի կայացման գործում իրենց ավանդն ունեն զորամասերում ծառայություն իրականացնող, ինչպես նաեւ նախկինում ծառայած բազմաթիվ սպաներ, ենթասպաներ, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներ, բանվոր-ծառայողներ: Նրանք՝ հաստատուն նպատակադրումով, յուրաքանչյուրը ամենօրյա ծառայողական պարտականությունների հստակ կատարումով մի նոր թափ են հաղորդում հայ ժողովրդի ապահով ապրելու եւ ապրելու անխախտ գործընթացին:   

Բարեխիղճ ծառայության, բարձր մարտական պատրաստության, զինվորական կարգապահության համար մեծաթիվ զինծառայողներ պարգևատրվել են պետական եւ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու կրծքանշաններով, շնորհակալական նամակներով:   

Ամենօրյա ծառայողական գործունեությունը, զորավարժությունները ցույց են տալիս, որ զորամասերը մարտունակ են եւ պատրաստ կատարելու յուրաքանչյուր առաջադրանք՝ պայմանավորված անձնակազմի պատրաստվածության, արագ գործելու ունակության, անտրտունջ կերպով վստահված սահմանի ամրացման եւ զինվորական կարգապահության գործընթացներով: 

Այս ամենով ավելի անքակտելի է կապը ժողովրդի եւ իր ծոցից ծնված բանակի միջեւ,  այսօրվա արտաքին մարտահրավերների մթնոլորտում անհնար է պատկերացնել անգամ հայ ազգը առանց բանակի եւ բանակն առանց աներեր հենարան՝ հայ ժողովրդի, ուստի Հայոց աշխարհի հպարտ քաղաքացիներին անձամբ իմ եւ բանակային կորպուսի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ նոր ձեռքբերումների, հայրենիքին անմնացորդ նվիրվածության տարի, իսկ Ձեզ իմ հարգելի զինակից ընկերներ, ցանկանում եմ, որ Ձեր հզոր ոգով, ամուր կամքով մշտական խաղաղություն պարտադրեք թշնամուն, նոր տարին թող լինի զինվորական պարտքին ու մարտական ավանդույթներին հավատարմության և զորական ընկերակցության էլ ավելի ամրապնդման տարի՝ ի շահ հայ ժողովրդի մշտական բարեկեցության: 

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
      

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40