ՀՀ զինվորական դատախազը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի և քննչական վարչության ղեկավարի հետ

22.12.2020 17:42
1164

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն աշխատանքային այց կատարած Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին և ՌԴ քննչական կոմիտեի՝ հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Հարությունյանը բարձր է գնահատել ՀՀ և ՌԴ զինվորական դատախազությունների միջև ձևավորված և շարունակվող բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը, որը բխում է երկու երկրների միջև առկա բարեկամական և ռազմավարական հարաբերությունների ոգուց: ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես ընդլայնում է Արցախի և արցախահայության անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծում շփման գծում ընդհանուր լարվածության թուլացման համար: Վահե Հարությունյանը նշել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը լրացուցիչ խթան է համագործակցության առավել սերտացման, աշխատանքային հանդիպումների և առաջացող խնդիրներն օպերատիվ կերպով լուծելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազության և քննչական վարչության կողմից Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի իրավական սպասարկման կազմակերպման, այդ շրջանակներում իրավական ոլորտում ՀՀ և ԱՀ դատախազական և քննչական մարմինների գործակցության կառուցակարգերին և եղանակներին վերաբերող հարցեր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40