ՀՀ ԶՈՒ սպառազինության թարմացման շրջանակում պլանավորվում է ձեռք բերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա

28.08.2018 16:10
1537

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանը դասախոսության ընթացքում պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով զինված ուժերի զարգացման նախադրյալներին՝ ՀՀ պաշտպանական գեևրատեսչության ղեկավարն ընդգծել է անընդհատ սովորելու, բարեփոխվելու և բանակն ավելի տարաշարժուն՝ մանևրային դարձնելու իրողությունը: «Հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուքների, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն: Վերացնելու ենք փոխգործակցությունը արգելակող կամ լրջորեն բարդացնող արհեստական արգելքները` բացառելով ,այսպես ասած, «հորանային» աշխատաոճը, երբ առանձին օղակներ առաջ են տանում իրենց օրակարգերը` չիմանալով դրանց միավորող ընդհանուր մտահղացումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Չափազանց կարևորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման և անձնակազմի մարտունակության ամրապնդմանը միտված քայլերը՝ նախարար Տոնոյանը վստահեցրել է, որ այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռքբերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա: «Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանաջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը:

Դասախոսության առանցքում նաև առաջնագիծը արդիական տեխնիկական միջոցներով համալրելու և մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու հարցեր են եղել: Այս առումով պաշտպանության նախարարն ընդգծել է, որ 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փխխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

ԶՈՒ-երի առջև դրված գերակա խնդիրների շարքում նախարար Տոնոյանը առանձնացրել է նաև մարտական հերթապահության կրման ձևերի կատարելագործման առաջնահերթությունը՝ շեշտելով, որ եկել է ամենօրյա մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը: «Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը, ինչպես նաև ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով պաշտպանական համակարգում որդեգրված ռազմավարական մյուս մոտեցումներին՝ Դավիթ Տոնոյանը մատնաշել է զինանձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, նյութական ու բժշկական ապահովման և սոցիալական պաշտպանվածության մակարդակի առավել բարձրացման, ռազմակրթական համակարգի կատարելագործման, ինչպես նաև միջազգային կապերի ընդլայնման առաջնահերթությունները:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40