ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

01.04.2020 10:39
1768

Երկրորդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մարտի 30-ին անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նման վարժանքները նպաստում են տանկիստների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերի լիարժեք տիրապետմանը:

 
4-րդ զորամիավորման հրաձգա­րաններից մեկում մարտի 30-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
 
Պարապմունքի նպատակն էր հրաձգային վարժությունների կատարման հաստիքային զենքերի կիրառման գիտելիքների կատարելագործումն ու կրակային պատրաստության մակարդակի բարձրացումը:
 
Սպաների պատրաստվածությունը ստուգելու և նրանց մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել են հավաք-պարապմունքներ ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների ներգրավմամբ:
 
Պարապմունքների շրջանակում քննարկվել են հավաքների մասնակիցների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տրվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ:
Arcaxpress

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22