ՀՀԿ ԳՄ-ի օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա, նա չի հեռացել ակտիվ քաղաքականությունից․ Էդուարդ Շարմազանով

18.01.2019 21:29
1135

Քննարկել ենք սովորականի պես ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր, կուսակցության ղեկավար մարմնի փոփոխության հարց օրակարգում չկար։ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ ընթանում է, կուսակցությունը, իր տարածքային կառույցները պետք է շարունակեն քաղաքական գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ, իհարկե, Գմ-ի նիստի ժամանակ քննարկվել է երկրում տիրող վիճակը:

Նրա խոսքով՝ իրենք իրենց կարծիքն են արտահայտել, որը չի տարբերվում կուսակցության տեսակետից: «Մենք ունենք մտահոգություններ արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված,- ասաց նա՝ հավելելով, որ դա, իհարկե, չի նշանակում, որ ասում են, որ մեր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել է, որ երկիրը տանի ձախողումների, - պարզապես չենք կարող չնշել, որ մտահոգություններ կան, և կարծում եմ, որ ասողին լսող է պետք»:

Նա, մասնավորապես մատնանշեց՝ արդեն քանի անգամ է՝ հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, և հանդիպումից հետո հրապարակվող հաղորդագրության մեջ չկան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման 3 սկզբունքները:

«Ինքնորոշման մասին որևէ հղում չկա: Ավելին՝ վարչապետ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա,  չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցություններ չկան:  Սա մտահոգիչ է»,- ասաց նա:

Նա նաև հիշատակեց Միացյալ Նահանգների «հեռացող դեսպանի» գնահատականները, նա առաջարկում էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտը:

 «Մեր իշխանության ղեկավարը հայտարարեց, որ դա հեռացող դեսպանի հայտարարություն է: Դրան հաջորդեց Բոլթոնի այցը, որի ժամանակ ասվեց, որ Հայաստանը պետք է ազատվի իր կաղապարներից: Մենք տեսանք, որ և՛ Մամեդյարովը, և՛ Ալիևը ԼՂ հիմնահարցի հետ կապված ինչ-որ հույսեր են կապում: Ի՞նչ հույսեր են կապում, Հայաստանի իշխանությունը որևէ հստակ գնահատական չի տալիս: Մենք չենք ասում, որ այսօրվա իշխանությունը միակողմանի զիջումներ է անելու, բայց մենք ասում ենք, որ այսօրվա իշխանությունն անփորձ է, և այդ իշխանության քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դիրքերը ԼՂ հիմնահարցում»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանն էր վարում նիստը, նա պատասխանեց, որ միշտ էլ նա է վարել, քանի որ նա կուսակցության նախագահն է:

Մեկ այլ հարցին, թե չեն նախատեսվում արդյոք կուսակցության Գործադիր մարմնի կազմի փոփոխություններ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Չէ նման բան չկա»: Իսկ թե արդյոք կուսակցության համագումար նիստ կլինի, հարցին էլ նա պատասխանեց, որ հերթականը պետք է լինի մյուս տարի, իսկ արտահերթի անհրաժեշտություն չկա:

Հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք Սերժ Սարգսյանը չպետք է կուսակցության նախագահի պաշտոնը զիջի երիտասարդներին, Շարմազանովը պատասխանեց՝ ոչ:  «Մենք ենք ընտրել, համագումարն է ընտրել նրան,  պարոն նախագահն ունի ասելիք և անելիք: Մենք ասել ենք՝ չենք պայքարում ինչ-որ բանի դեմ, մեր պայքարը հանուն է՝ Արցախի և Հայաստանի շահի: Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք նրա  դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը ամբողջությամբ չի սպասարկում և՛ մեր, և՛ Արցախի շահերը: Բնականաբար, քննադատում ենք,  ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը»:

Հա հավատացրեց, որ կուսակցության օրակարգում ընդհանրապես չկա Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Հարցին էլ, թե արդյոք չեն փոշմանել, որ մասնակցել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա պատասխանեց՝ ոչ: ««Հանրապետական» կուսակցություն» այս խայտառակ ճնշումներով լի, իշխանության կողմից հակաքարոզչական, Փաշինյանի կազմակերպած ընտրություններում գրավել է 4-րդ տեղը»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր իշխանությունների՝ կառավարությունը  օպտիմալացնելու ծրագրին՝ նա նկատեց․ «Խայտառակություն է, վայրի օպտիմալացումը՝ առավել ևս, ինչպես խայտառակություն է այն խոստումների դրժումը, որը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ իրենց կուսակիցները լքում են կուսակցության շարքերը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Ես բոլոր լքողներին հաջողություն եմ մաղթում, մնացողներին՝ առավել ևս»:

Իսկ թե ինչով է անձամբ ինքը զբաղվելու հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց «Ինչպես միշտ՝ քաղաքականությամբ և դասախոսությամբ, պայքարելու հանուն Հայաստանի և Արցախի՝ հանուն ավելի անվտանգ, ավելի ազգային, ավելի քրիստոնյա լինելուն, հանուն մեր քաղաքացիների: Ոչ թե պոպուլիզմով զբաղվել, այլ գործ անել: Իսկ այսօր մենք ունենք պոպուլիստական իշխանություն»:

 Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08