ՀՀԿ-ի որոշման հիմքում ընկած է ներքին կայունությունը եւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Շարմազանով

28.04.2018 20:11
1741

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին եւ վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին։ Ինչպես ապրիլի 28-ին հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, օրակարգում եղել է ներկա ներքաղաքական իրավիճակը եւ ՀՀԿ մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին։

«Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ իր համար առաջնայինը պետության շահն է, հայրենիքի շահն է, Հայաստանի եւ Արցախի ավտանգությունն է եւ ներքին կայունությունը։ Առաջնորդվելով այդ մարտահրավերներով եւ առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն որոշել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը՝ ներկայացնելով ՀՀԿ հայտարարությունը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն քննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը եւ մինչև քվեարկությունը կներկայացնի իր որոշումը։

«Փոխվել է քաղաքական իրավիճակ, երկրում ներքաղաքական ճգնաժամ է։ Հայաստանում նոր իրողություններ են եւ մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է։ Մենք առաջնորդվում ենք «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզմունքով»։ Երբ Հանրապետական կուսակցությունը ստեղծվում էր Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, այնուհետեւ՝ Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան՝ մեր կուսակցության քաղաքական հայրերը, հիմնադիրները մեզ չեն կտակել կուսակցամոլության գաղափարը։ Մեզ կտակել են պետականաշինության և պետականամետության գաղափարը»,-ասաց ՀՀԿ խոսնակը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անկախ Հայաստանի պետականության ամենակարևոր հիմնասյուներից մեկն է։ «Անկախ պետականության հիմնասյուն չի նշանակում, որ դու միշտ պետք է լինես իշխանություն։ Մեզ համար ամենավերը պետության շահն է, մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների։ Մեզ անհրաժեշտ են ոչ թե ուժեղ ցնցումներ, այլ ահրաժեշտ է ուժեղ Հայաստան։ Սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը եւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը»,-ընդգծեց Շարմազանովը։

 

 

 

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09