ՀՀԿ-ն պահանջում է Սերժ Սարգսյանի գործով ապահովել արդար և օրինական դատական գործընթաց

25.02.2020 11:38
1144

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով այսօր մեկնարկող դատավարության կապակցությամբ, որում պնդում է, որ պաշտոնաթող նախագահը որպես մեղադրյալ է ներգրավված «շինծու և անհեթեթ պատրվակով»:

«Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց», - հայտարարում է նախկին իշխող կուսակցությունը՝ շարունակելով. - «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում: Նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից»:

Վերահաստատելով այս առնչությամբ նախկինում տրված գնահատականները՝ Հանրապետականն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Սերժ Սարգսյանին, դատական իշխանություններից պահանջում է ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց, հրավիրում է տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների անաչառ ուշադրությունն այս դատավարության նկատմամբ:

«Անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է ՀՀԿ պաշտոնական կայքէջում։

Հայաստանի երրորդ նախագահը, հիշեցնենք, քրեական գործով մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40