ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան

03.10.2018 12:55
1200

ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 2-ի երեկոյան հրավիրված արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի ընդունումը հապճեպ չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ Աշոտյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Օրինագիծը քննարկվեց երեկվա նստում, և երեկ էլ պետք է քվեարկությունը լիներ: Սակայն, երբ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ քվեարկության համար տեխնիկական խնդիրներ կան, «ետնաբեմում» տեղի է ունեցել գործընթաց: ՀՀ վարչապետ Փաշինյանը բանակցություններ է սկսել մեր խմբակցության ղեկավարի և ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ: Բաբլոյանն ու խմբակցության ղեկավար Բաղդասարյանը խոստացել են, որ եթե ուզում են բանակցությունները շարունակել, ապա այդ պահին կսառեցնեն քվեարկությունը: Օրինագիծը դեռևս պետք է քվեարկվեր երեկ ցերեկը: Սակայն մինչ օրինագծի վերջնական ճակատագրի որոշումը վարչապետի կամ մեր խմբակցության առաջարկով հետաձգվեց քվեարկությունը: Վարչապետը պետք է գար բանակցությունների, սակայն, որքանով ես տեղյակ եմ, վարչապետը եկել էր, սակայն բանակցություն տեղի չէր ունեցել: Արդյունքում քվեարկությունը կայացավ»,-ասաց Աշոտյանը:

Նա վստահեցրեց՝ երեկոյան արտահերթ նիստով կայացած քվեարկությունը ցերեկվա ընթացիկ քվեարկության շարունակությունն էր:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքումփոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը  ՀՀԿ հրավերովհոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ:

Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող  է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որբ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40