ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող է քննարկել, եթե արտահերթ ընտրությունները լինեն մայիսին. Աշոտյան

03.10.2018 12:58
1231

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետին առաջարկել է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, որի դեպքում կարող է քննարկվել նաև իրենց կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվել է վարչապետին, եղել է այն, որ եկեք ընտրությունները հետաձգենք մինչև մայիս, հասցնենք բարեփոխել ԸՕ-ն, ընդունենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն այդ օրենսգրքի հետ կապված, թողնենք մյուս կուսակցություններն էլ պատրաստվեն ընտրություններին, հանդարտեցնենք իրավիճակն ու գնանք ընտրությունների։ Այդ դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցը կարող էր լինել մեր առաջարկած փաթեթի մաս»,- նշեց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ վարչապետն ամբողջ ընթացքում լսել է իրեն ուղղված առաջարկները, սակայն որևէ պայմանավորվածություն չի եղել։

«Չի կարող լինեն պայմանավորվածություն՝ իրազեկում ձևաչափի պարագայում։ Իրազեկում ֆորմատը, որն առաջարկեց վարչապետը, ենթադրում է տեղեկության փոխանցում, իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Վարչապետը նշեց, որ պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից»,- ասաց Արմեն Աշոտյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը  ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ:

Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող  է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որբ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40