ՀՀ–ն ականապատ դաշտերի մասին 8 տեղեկամատյան է փոխանցել Ադրբեջանին. ԶԼՄ

12.02.2024 12:18
746

ՀՀ ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ԼՂ–ի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին նոր տեղեկամատյաններն առաջիկայում կփոխանցվեն ադրբեջանական կողմին։

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր տեղեկամատյան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ նույն աղբյուրների` ներկայացված տեղեկամատյանները հիմնականում բաղկացած են Քարվաճառի շրջանի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին գրառումներից։

Հունվարի 25-ին ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ ԼՂ–ի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններն առաջիկայում աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Նշվում էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

Ըստ ԱԱԾ–ի` 8 նոր տեղեկամատյանները հայտնաբերվել են ԼՂ նախկին զինծառայողների շրջանում հարցումային աշխատանքների շնորհիվ, որոնք վերսկսել են այն բանից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ականի պայթյունից քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի դեպքի մասին։

armeniasputnik.am

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22