ՀՀ–ՌԴ կապերի պատմությունը վերաիմաստավորելու փորձեր են արվում. դեսպանը լուծում է առաջարկում

30.05.2025 19:44
579

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ այսօր նկատվում են Հայաստանի պատմության, ինքնության և հայ-ռուսական կապերի պատմության վերաիմաստավորման փորձեր: Այս մասին դիվանագետն ասել է Երևանում ակադեմիկոս Մառի անվան հայագիտության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ այդ փորձերն անմիջական կապ ունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկկողմ հարաբերություններում, տարածաշրջանում և աշխարհում: Խնդրի լուծման բանալին նա համարում է Հայաստանի, հայ ազգի և պատմության օբյեկտիվ, դրական և գիտական վերլուծությունը։

Դիվանագետի խոսքով` երկու երկրներին շատ բան է միավորում, Հայաստանի և Ռուսաստանի ինքնություններն այնքան սերտորեն են միահյուսված, որ երբեմն դժվար է տարանջատել դրանց պատմական և հոգևոր արմատները:

Նրա կարծիքով՝ կարևոր է նաև, որ հայագիտությունն այժմ մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում։ Համապատասխան ամբիոն է ստեղծվում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում: Պետք է ամեն կերպ աջակցել այս գործընթացներին։ Հարցն արդիական է նաև Ռուսաստանի դեսպանատան համար։ Կոպիրկինը ցանկանում է, որ ամեն տարի աշխատանքի գան հայերենին տիրապետող դիվանագետներ։

arm.sputniknews.ru

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40