ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ

17.08.2018 12:27
1742

Օգոստոսի 16-ին Սյունիքի մարզպետարանում(մարզային նոր իշխանությունների պաշտոնակալությունից հետո առաջին անգամ) կայացավ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը:

Այն վարում էր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը. նա ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է  եւ՝  խորհրդի անդամ: Մյուս երկու  անդամներից մեկը  պետք է ներկայացնի  Սյունիքի մարզպետարանը, մեկին էլ  նշանակում է «ԶՊՄԿ» ՓԲԸ  գլխավոր  տնօրենը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալները:

Նիստի օրակարգային հարցերի շարքում էր հոգաբարձուների խորհրդի նոր կազմի հաստատումը. եւ այսպես, նոր անդամներն են  Սյունիքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար  Տիգրան Իվանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը:  

Նիստի ընթացքում հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը հաշվետվություն ներկայացրեց 2018 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, հիմնադրամի բյուջեի մուտքերի եւ ներկա դրամական միջոցների, դրանց աղբյուրների, հիմնադրամի աշխատակազմի գործունեության մասին:

Կարեն Համբարձումյանը  շնորհավորեց խորհրդի նոր անդամներին, եւ նշեց, որ հիմնադրամի գործունեությունը մարզի բնակչության համար,  հատկապես սոցիալական ծրագրերի առումով, կարեւոր է, եւ ինքը շահագրգռված է դրա գործունեության շարունակականության ապահովմամբ: Քանի որ հիմնադրամի միջոցների գոյացման մեջ  ամենամեծ ներդրումն ունեցել է  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն,  մարզպետը ցանկացավ ճշտել նաեւ պարոն Հոֆմանի դիրքորոշումն ու    հիմնադրամի հետագա գործունեության մեջ հանքարդյունաբերական ընկերության քաղաքականությունը: «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի  տեղակալը պատասխանեց, որ ծրագրերը քննարկելիս ու դրանց ուղղությունները որոշելիս՝  նախեւառաջ ներդրումները պետք է հստակորեն տարանջատվեն  նվիրատվություններից: Ինչ վերաբերում է ֆինանսավորման հարցերին, պարոն Թ.Հոֆմանը նշեց, թե քանի որ ինքը նոր է աշխատում ձեռնարկությունում, նախ պետք է համատեղ քննարկել ու հասկանալ հիմնադրամի ծրագրերի  նպատակահարմարությունը, արդյունավետությունը, պահանջված լինելը:

Որոշվեց, որ առաջիկայում խորհրդի անդամները կունենան   հանդիպումներ՝ առավել մանրամասնորեն քննարկելու հետագա անելիքները եւ հստակեցնելու հիմնադրամի գործունեության ուղղությունները: 

 

syunik.mtad.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40