«Հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է»․ Բայրամով

19.07.2024 10:13
654

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, միասնության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմմիի հանդիպումը:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այդ երկրի ԱԳՆ-ին հղումով, Վուդսթոքում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների տարբեր ասպեկտներն ու ապագա հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

«Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնման աշխատանքների մասին։ Չնայած Հայաստանի հետ բանակցություններում խաղաղության համաձայնագրի տեքստի զգալի առաջընթացին՝ նշվել է, որ խաղաղության գործընթացում հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներն են»,- ասվում է հաղորագրության մեջ։ 

Բայրամովը շնորհակալություն է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելուն  ուղղված ջանքերի համար՝ հայտարարելով, թե «Հայաստանի մերժման պատճառով հանդիպման ձախողումը չի նպաստում խաղաղության գործընթացին»։ 

Հատկանշական է, որ իրականում հենց Բաքուն է հրաժարվել հայկական կողմի հետ հանդիպումից, ինչի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22