Հին Գորիս տանող քարքարոտ ճանապարհը վերափոխվում է ժամանակակից, հարմարավետ մայրուղու

13.09.2024 16:47
718

Հին Գորիս պատմական թաղամաս տանող ճանապարհն ասֆալտապատվում է։ Բարեկարգման աշխատանքների արդյունքում` էապես կփոխվի քաղաքի զբոսաշրջային դիմագիծը:

Տարիներ շարունակ Հին Գորիս տանող ճանապարհը եղել է դժվարանցանելի, սահմանափակելով այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր: Շուտով իրավիճակը կփոխվի: Նախկին քարքարոտ և անհարթ ճանապարհը վերափոխվում է ժամանակակից, հարմարավետ մայրուղու:

Բարեկարգման աշխատանքները բարերար ազդեցություն կունենան ոչ միայն զբոսաշրջության, այլև ամբողջ համայնքի վրա։ Ասֆալտապատ ճանապարհը կդյուրացնի հասանելիությունը դեպի Հին Գորիսի պատմամշակութային հուշարձաններ, բացելով նոր հնարավորություններ զբոսաշրջության զարգացման համար:

Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թվի աճը կստեղծի նոր աշխատատեղեր և կխթանի տեղական տնտեսությունը:

Նախագծի իրագործումը նպաստում է նաև Գորիսի մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը:

Շինբարեկարգման աշխատանքներն իրականցվում են պետություն համայնք գործակցության` սուբվենցիոն ծրագրի շրջանակում, 55% համայնքի, 45% պետության համաներդրմամբ։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40