Հին օրերում իրեն ազգային ջոջ երեւակայող այս տղան հիմա մի ճանապարհ ունի՝ Աստծուց ներում հայցել, քանզի վերջին դատաստանն անխուսափելի է

07.06.2020 11:14
2070

«Սյունյաց երկրի» դեմ 2018 թ. հունիսին հայտարարված եւ մինչեւ օրս շարունակվող դատական արշավում առանցքային դեր էր ստանձնել Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Ա. Հակոբյանը:

Ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի (որ հիմնադիրն է «Սյունյաց երկիր» թերթի ու Syuniacyerkir.am կայքի) դատական վեց հայց էր ներկայացրել՝ պահանջելով ոչ միայն ոչ նյութական փոխհատուցում, այլեւ մի քանի միլիոն դրամի փոխհատուցում՝ մեր հրապարակումներից իբր կրած վնասի համար:

Սակայն հայցվոր Վահեն բոլոր գործերով, առանց բացառության, խայտառակ պարտություն է կրել:

Վերջին պարտությունն արձանագրվեց 2020 թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում (որոշումը նոր-նոր ենք ստացել):

Դատական վեց գործից յուրաքանչյուրը խոսակցության առանձին եւ հետաքրքիր նյութ է, բայց ժամանակի սղության պատճառով, դրանց հանգամանալից անդրադառնալ չենք կարող:

Բավարարվենք միայն դատական գործերի համարները նշելով, որը կարտացոլի Վահեի դատական  պարտությունների շքերթը, եւ հնարավորություն կտա ընթերցողին (ցանկության դեպքում) «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առավել մանրամասն ծանոթանալ դրանցից ամեն մեկին:

Ստորեւ՝ համառոտ տեղեկանք Վահե Հակոբյանի վեց հայցադիմումի անփառունակ ավարտի մասին:

1. Թիվ ԵԿԴ/3404/02/17 քաղաքացիական գործով Վահեն պարտություն է կրել ե՛ւ առաջին ատյանում, ե՛ւ Վերաքննիչում: Գնացել է Վճռաբեկ, որտեղ էլ բողոքը չեն ընդունել:

Գործով պատասխանող էր նաեւ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Սամվել Ալեքսանյան):

2. Թիվ ՍԴ2/0386/02/17 քաղաքացիական գործով  հաջողության ոչ մի նշույլ, թեեւ դատավարությունը սկսել է երեք տարի առաջ, գործը մինչեւ հիմա գտնվում է նախաքննության փուլում:

Գործով պատասխանող է նաեւ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը:

3. Թիվ ԵԴ/6718/02/19 քաղաքացիական գործ, պատասխանողներից մեկը դարձյալ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունն է:

Հայցադիմումը վերադարձվել է հայցվորին, ով էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել ու նորից մերժում ստացել:

4. Թիվ ԵԴ/3676/02/19 քաղաքացիական գործ, պատասխանողներից մեկը կրկին «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունն է:

Հայցադիմումը վերադարձվել է հայցվորին:

5. Թիվ ԵԴ/1003/02/19 քաղաքացիական գործ, պատասխանողներից մեկը նորից «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունն է:

Հայցադիմումը վերադարձվել է հայցվորին:

6. Թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործ, պատասխանող Սամվել Ալեքսանյան եւ «Նոյյան տապան»:

Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը 2019 թ. սեպտեմբերի 6-ին մասնակիորեն բավարարել է Վահեի պահանջը:

Սամվել Ալեքսանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թ. փետրվարի 11-ին ոչ միայն բեկանել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տվյալ վճիռը, այլեւ ամողջությամբ մերժել է Վահե Հակոբյանի հայցը:

Վահեն բողոքարկել է Վերաքննիչի որոշումը եւ գնացել Վճռաբեկ, սակայն 2020 թ. ապրիլի 22-ին Վճռաբեկ դատարանը մերժել է նրա բողոքը վարույթ ընդունելը եւ ուժի մեջ թողել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որով ամբողջությամբ մերժվել է Վահե Հակոբյանի հայցադիմումն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ «Նոյյան տապանի»:

Այդ գործի պատմությանը ծանոթանալու համար կարող եք ընթերցել նաեւ մեր հրապարակումները՝ «Հարուստները նույնպես լացում են. Վահե Ա. Հ.-ն հերթական ջարդն է կերել Վերաքննիչում» («Սյունյաց երկիր», 26.02.2020 թ.) ու ««Շոր եւ Շորշոր» փաստաբանական թիմը մի փոքր շտապել էր՝ հայտարարելով «Սյունյաց երկրի» դեմ տարած հաղթանակի մասին» («Սյունյաց երկիր», 19.12.2019 թ.):

Այդ գործով վեճի առարկան Սամվել Ալեքսանյանի 2018 թ. հունիսի 14-ի ասուլիսն էր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի սրահում, որը կարող եք կրկին դիտել (https://www.youtube.com/watch?v=blBMG9h7Uq4 ):

Հ.Գ. 1

Վերոնշյալ դատական գործերում Վահեին ներկայացնում էին թվով հինգ փաստաբան, իսկ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ին («Սյունյաց երկիր» թերթին եւ Syuniacyerkir.am կայքին) ներկայացնում էր Սամվել Ալեքսանյանը՝ առանց փաստաբանի:

Հ.Գ. 2

Երեք տարի շարունակ Սամվել Ալեքսանյանը միաժամանակ հայցվորի ներկայացուցիչ էր երկու այլ գործով. հատուկ պատվերով նրա ընտանիքի անդամների վերաբերյալ տարածել էին զրպարտող տեղեկություններ:

Դատական այդ երկու գործով զրպարտիչ պատասխանողների շահերը ներկայացնում էր հայտնի ենիչերիներից ֆինանսավորվող փաստաբանը:

Այդ գործերով հանրապետության դատական երեք ատյանում կայացվեց 12 դատական ակտ՝ յուրաքանչյուրը տեւական դատավարության արդյունքում:

Դրանցից երկուսի դեպքում Սամվել Ալեքսանյանը պարտվեց. դեռեւս կենդանության օրերում մահացած գորիսյան  ողորմելի դատավորը վճիռը հրապարակելուց առաջ խոստովանեց, որ իրեն ստիպում են եւ շինծու վճիռ պարտադրում…

Եվ մենք հակագրոհի անցանք. հետագա 10 դատական ակտով ջախջախիչ պարտության մատնեցինք ե՛ւ զրպարտիչների նախիրին, ե՛ւ տրեխավոր փաստաբանին:

Այդպես էլ դատական ակտերը մտան ուժի մեջ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով:

Ի դեպ, դրանք այն գործերն էին, որ  երկրորդ շրջապտույտում դատական նիստերի ժամանակ մեր հետեւից Կապանից հատուկ նկարահանող խումբ էին ուղարկում Սիսիան՝սպիտակ փրփուրը բերանին աղջկա գլխավորությամբ: Մի անգամ նույնիսկ խմբագրության մեքենայի անունից շնորհակալություն հայտնեցինք այդ աղջկանը՝ մեքենայի հետեւի անիվները եւ «գլուշիտելը» քանիցս խնամքով տեսանկարահանելու եւ տեղական-ընտանեկան հեռուստատեսությամբ բացառիկ այդ պատկերները սփռելու համար:

Հ.Գ. 3

«Սյունյաց երկրի» դեմ հարուցված վեց քաղաքացիական գործից զատ Վահեն բազմաթիվ քաղաքացիական գործերով էլ պատասխանող է. բոլոր գործերի հիմքում բացառապես  սյունիքյան դրվագներ են:

Այդ ճակատում նույնպես մինչեւ այսօր պարտություն է կրել եւ կրում…

Վերջը երեւում է, դրանց կանդրադառնանք:

Հ.Գ. 4

«Շոր եւ Շորշոր» փաստաբանական խմբի մեր սիրելի գործընկերներին. ձեզ ցավակցում ենք, բայց եւ տեր ենք մեր խոստմանը՝ եթե հայտնի բույսի բուժման համար փողի կարիք լինի, «Սյունյաց երկիրը», իբրեւ բարեգործություն, կվճարի այն երեք հարյուր հազար դրամը, որի մասին վնգստում էիք  հայտնի հեռուստաշոուի ժամանակ:

Հ.Գ. 5

Ընտանեկան հայտնի լժե հեռուստատեսությունում ծառայություն մատուցող հարճը չի՞ ուզում հեռուստաբեմադրություն պատրաստել թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործի ավարտի մասին, ինչպես արել էր 2019 թ. սեպտեմբերի 6-ից հետո, երբ հրապարակվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, թեեւ ուժի մեջ մտնելու համար դեռ ճանապարհ պիտի անցներ:

Քեզ տեսնենք, պատվական հարճ…

Հ.Գ 6

Այս  հետգրությունն էլ «Շոր եւ Շորշոր» փաստաբանական խմբի ականջին թաքուն ենք ասում. Վահեին համոզեք, որ Վճռաբեկում կրած պարտությունը բողոքարկի ՄԻԵԴ-ում, իսկ դուք այդկերպ մի քանի ամիս էլ տուն կպահեք…

Տեսնո՞ւմ եք՝ ձեր նյութական խնդիրներով էլ մտահոգ ենք:

Հա, էնպես արեք՝ Վահեն չիմանա, որ ԵԴ/16392/02/18 գործով վճռաբեկ բողոքը մերժվել է փաստաբանների անգրագետ ձեւակերպումների պատճառով, թե չէ երկուսիդ էլ հաց ու ջրից կկտրի:

Ասում էինք, չէ՞, պետք չէր ուսանող ժամանակ դասերից այդքան շատ փախչել…

Հ.Գ. 7

Քաջարանյան ճակատում դեռ յոթ դատական գործ ունենք (հայցվորներն այլ անձինք են), իսկ երեք այլ գործով դատական ակտերն  արդեն ուժի մեջ են մտել:

Այդ  ամենի մասին՝ ավելի ուշ…

 

«Սյունյաց երկիր»

 

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35