Հինգ օրում Հայաստան է եկել 70 հազարից ավելի արցախցի

28.09.2023 17:00
727

Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ բռնի տեղահանված ու Հակարիի կամրջով Հայաստան եկած արցախցիների թիվը 70 500 է։ Կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Ինտենսիվությունը չի նվազել, մեկ ժամում հազար անձ ընդունվում է, ուղղորդվում ու հաշվառվում»,- ասաց Բաղդասարյանը։ Նա նաև հայտնեց, որ Արցախում կան մարդիկ, ովքեր չունեն սեփական փոխադրամիջոց ու նրանց տեղափոխման հարցը բաց է մնում։ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ 35 մեծ ավտոբուսներ Գորիսում են, սպասւոմ են հնարավորության, որպեսզի մեկնեն Ստեփանակերտ ու այդ մարդկանց տեղափոխեն ՀՀ։

70 500 տեղափոխվածներից պետության կողմից կեցավայրեր ստացել են 13 922-ը, նրանք տեղավորվել են հյուրանոցներում, հոյւրատներում, առանձնատներում, բնակարաններում ու այլ շինություններում։ Սյունիքում տեղավորվել են 1 918 արցախցիներ, Արարատում՝ 2 200-ը, Կոտայքում՝ 3 600-ը, Արմավիրոմ՝ 1 040-ը, Գեղարքունիքում 1 300-ը, Շիրակում՝ 767-ը, Արագածոտնում՝ 820-ը, Լոռիում՝ 600-ը, Տավուշում՝ 680-ը։

«Մյուսները բոլորը ՀՀ որոշ բնակավայրերում են, մենք նրանց մասին որոշակի ինֆորմացիա ունենք»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու վստահեցրեց՝ նրանց հետ կապված ևս հաշվառում կիրականացվի, կարիքները կգույքագրվեն։

Սեպտեմբերի 24-ին Հայաստանն ընդունեց բռնի տեղահանված արցախցիների առաջին խումբը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40