Հիպոկրատի երդմանը հավատարիմ

01.07.2020 17:16
1520

Մինչ քաղաքական դաշտում կրքեր են եռում, հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը տագնապի լուրջ տեղիք է տալիս, իսկ բժիշկները շարունակում են հավատարիմ մնալ իրենց մասնագիտական պարտքին, - այն է` կորոնավիրուսի ճիրաններից կյանքեր փրկել։ Եվ պատահական չէ, որ աշխարհի տարբեր անկյուններում (իսկ կորոնավիրուսն իր շոշափուկներն է տարածել ամենուր), բժիշկներն անկեղծ հարգանքի եւ ծափահարությունների են արժանանում։

Կապանի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված հիվանդների ապաքինմանն է լծվել երիտասարդ բժշկուհի Սոնա Հակոբյանը։ Գերազանցությամբ ավարտել է Կապանի թիվ 13 դպրոցը, ընդունվել Մ. Հերացու անվան համալսարանի բուժֆակը, այնուհետեւ մագիստրատուրան, Ա. Բաբլոյանի ղեկավարած հիվանդանոցում մասնագիտացել որպես մանկաբույժ, ապա բարձր առաջադիմությամբ ավարտել օրդինատուրան։

Երիտասարդ, խոստումնալից կադրը կարող էր մնալ եւ շարունակել աշխատել նույն հիվանդանոցում, որպես մանկաբույժ։ Սակայն հոր վախճանվելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք եւ արդեն մեկուկես տարի է, ինչ աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում, այն համոզումն ունենալով, որ յուրաքանչյուրը պարտավոր է զորավիգ լինել այն համայնքին, որտեղ ինքը ծնվել ու հասակ է առել։

Արդեն երկու ամիս է` երկու բուժքույրերի հետ պայքարում է Սյունիքի տարբեր բնակավայրերից բժշկական կենտրոն տեղափոխված կորոնավիրուսով հիվանդ մարդկանց կյանքերի համար։ Եվ եթե բուժքույրերը երկու շաբաթը մեկ փոխարինվում են, ապա ինքը շարունակում է համառորեն մնալ` հիվանդներին ոտքի հանելու համար` հավատարիմ մնալով բժշկի իր կոչմանը։

Ապաքինված հիվանդներից Մելանյա Բալայանը գրում է. «Շնորհավորում եմ Սոնային՝ իր գործի նվիրյալին ու գիտակին, փխրուն, նրբակազմ աղջիկն իր ուսերին է վերցրել անսահման ծանր բեռ՝ գիշեր֊ցերեկ ոտքի վրա մնալով բուժում, հոգատար վերաբերմունք ցույց տալիս, ոգեւորում ու հավատով լցնում հիվանդների, ինչ֊որ տեղ էլ հուսահատվածների հոգիները։ Քանի անգամ եմ ասել՝ Սոն ջան, ուզում եմ գրկել, համբուրել քեզ, իմ աղջիկ, դու ինձ երկրորդ կյանք պարգեւեցիր, խինդ ու ջերմություն պարգեւեցիր։ Շնորհակալ եմ քո մարդկային կերպարի համար, թող Աստծո շռայլ օրհնանքները թափվեն քո ու քեզ ծնող, լույս աշխարհ բերող մարդկանց վրա»։

Ուրախալին այն է, որ երիտասարդ բժշկուհու նվիրվածությունը աննկատ չի մնացել։ Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում եւ արտակարգ իրավիճակում դրսեւորած անձնվեր ծառայության համար մի խումբ բուժաշխատողներ խրախուսվել են, նրանց թվում մանկաբույժ Սոնա Հակոբյանը, ով պարգեւատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով։

Այս առիթով եւս եղան բազմաթիվ երախտագիտության խոսքեր եւ սրտաբուխ շնորհավորանքներ` ուղղված երիտասարդ բժշկուհուն։

Վերջում նշենք, որ Սոնա Հակոբյանը դուստրն է  մեր թերթի բարեկամ Մարի Առաքելյանի, ում բանաստեղծությունները քանիցս հրապարակվել են «Սյունյաց երկրի» էջերում։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40