Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55
307

Հնագետ Համլետ Պետրոսյանը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին մեղադրել է ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու համար։

Պետրոսյանի հայտարարության պատճառը Հիքմեթ Հաջիևի տարածած տեսանյութն է, որում նա Գանձասարի թանգարանում օտարերկրյա դիվանագետներին ցուցադրում է դատարկ էջերով գիրք։ Փորձագետը պարզաբանել է, որ ցուցադրվածը ձեռագրի բնօրինակը չէ, այլ թանգարանային ցուցադրության համար հատուկ պատրաստված վերարտադրություն։ «Այն, ինչ անում է Հիքմեթ Հաջիևը՝ ի տես եվրոպացի դիվանագետների, սովորական աճպարարություն է, սուտ ու կեղծիք։ Այն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է», - հայտարարել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Հաջիևի հայտարարությունները և հայկական վանական համալիրի պատմությունը խեղաթյուրելու փորձերը Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու քաղաքականության հերթական դրսևորումն են։

Մատենադարանը դեռ 2025 թվականին պարզաբանել էր, որ թանգարանային ցուցադրության նպատակով յուրաքանչյուր ձեռագրից վերարտադրվել է ընդամենը երկու էջ, իսկ մյուս էջերը դիտավորյալ դատարկ են թողնվել։ Ձեռագրերի բնօրինակները Գանձասար չեն տեղափոխվել և պահպանվել են Երևանում։

Պետրոսյանը հերքել է նաև Գանձասարի և Դադիվանքի ոչ հայկական ծագման վերաբերյալ պնդումները։ Նրա խոսքով՝ վանքերի ճարտարապետության, քանդակների, խաչքարերի և որմնանկարների մեջ որևէ «աղվանական» կամ ոչ հայկական բաղադրիչ չկա։

Նա նշել է, որ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել են XII-XVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություններ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40