Հնարավոր է առաջիկայում ստորագրենք ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր. Փաշինյան

02.03.2023 21:50
872

 Նախատեսվում է առաջիկայում ստորագրել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով առաքելության տեղակայումից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների նոր պայմանագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ  հարցին:

Փաշինյանը նշեց, որ ԵՄ առաքելության թեման եղել է Շոլցի հետ իրենց քննարկման հարցերից մեկը:  Հայաստանը շատ ուրախ է ու շնորհակալ կայացված որոշման համար:

«Այժմ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով: Բայց մենք ունենք նաև պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը, առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ նաև, որ մենք մոնիտորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ, հնարավոր է, ստորագրենք առաջիկայում, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ համաձայնությունների, ձևակերպումների շուրջ»,-ասաց Փաշինյանը:

Շոլցն էլ ընդգծեց. « Շատ հպարտ եմ Հայաստանում ԵՄ առաքելությամբ, այն մեծ ներդրում է ունենալու: Մենք կզարգացնենք այդ առաքելությունը և կտեսնենք»:

Եվրամիությունը փետրվարի 20-ից Հայաստանում սկսել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում: Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն: Ընդհանուր առմամբ, ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40