Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

14.11.2018 23:29
1220

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի բնակչուհի Ալինա Առաքելյանը խնդրում է բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ իրենց ընտանիքին պատուհասած խնդրի ուղղությամբ: Հարեւանուհու պատճառով ընտանիքը հայտնվել է դրսում, սակայն որեւէ աջակցություն կամ ուշադրություն, ըստ հրդեհված տան տիրուհու, չի եղել:

Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Սեպտեմբերի 9-ի գիշերը Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղում բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում ամբողջովին մոխրակույտի վերածեց մեր տունը` այդ թվում նաև հարևան երեք տները:

Հրդեհը բռնկվել էր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով:

Ընտանիքս բաղկացած է 5 հոգուց՝, 83-ամյա սկեսրայրս, ով առողջական խնդիրներ ունի և պետք է վիրահատվի, ամուսինս, ես, դուստրս, ով ուսանողուհի է Երևանում, Արցախում՝ առաջնագծում ծառայած որդիս, ով նոր է զորացրվել բանակից, այրված տունը վերանորոգել էր և պատրաստվում էր ամուսնանալ ու վառ պահել իր պապենական օջախի լույսը հարազատ գյուղում :

Բայց, ցավոք, մեր երազանքներն անկատար մնացին. բռնկված կրակի ճիրաններից, որի պատճառով ընտանիքս զգալի նյութական կորուստ ունեցավ, (ինչու  չէ նաև հոգեբանական ծանր ապրումներ ունեցանք, որը, մինչ այսօր, դեռ փորձում ենք հաղթահարել) ոչինչ հնարավոր չեղավ փրկել, և մենք մնացինք ձեռնունայն՝ հայտնվելով դրսում:

Դիմել ենք համապատասխան մարմիններին՝ օգնության նպատակով, սակայն ոչ ոք այդպես էլ չանդրադարձավ մեր խնդրին: Ոչ մեկին հետաքրքիր չեղավ մեր որպիսությունը, ոչ ոք չհետաքրքրվեց անգամ՝ տանիք ունե՞նք գլխներիս, թե ոչ:

Դիմացը ձմեռ է, մենք չգիտենք էլ անգամ, թե որքա՞ն կհանդուրժի մեր ներկայությունն իր տանը մեզ ապաստան տված հարևանը: Իսկ մենք շարունակում ենք հուսալ, որ մի օր կրկին մենք կապրենք մեր տան մեջ, որտեղ մի ամբողջ կյանքի պատմություն ենք թողել:

Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին, խնդրում, որ հետևողական լինեն այս հարցին:

Ալինա Առաքելյան»:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40