Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

17.09.2023 11:31
699

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու:

«Ցավոք սրտի, ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե  եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ Հայաստանը համարում է, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռած շահին:

«Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունն ու ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար», ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կշարունակեն ինտենսիվ բանակցություններն  ու կհասնեն խնդրի լուծմանը:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ  հումանիտար  ճգնաժամը նեգատիվ ազդեցություն է  ունենում խաղաղ գործընթացի վրա: Կարծում եմ`  մենք ահագին ժամանակ ենք կորցնում ու կորցրել  Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով, այդ ժամանակն ու էներգիան, որ ծախսում ենք  ու շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման  վրա,  այդ իրավիճակի չլինելու դեպքում այդ նույն էներգիան  կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը` ավելի մեծ ժամանակ ու էներգիա տալով»,- նշեց նա:

Փաշինյանն ասաց, թե հնարավոր է համարում, որ իրավիճակը կփոխվի ու մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր:

aysor.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10