«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է»․ Պուտին

17.11.2020 22:40
1190

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է՝ ինչու մարտերը Ղարաբաղում չեն դադարեցվել հոկտեմբերին:

«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փասխտականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել ․․․ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է», - ՌԴ նախագահին մեջբերում է РИА Новости-ն:

Նա նաև բացատրել է, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: «Միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել, իսկ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հազարավոր սպանվածների և տուժածներ են եղել: «Ավելի քան 4000 մարդ է մահացել միայն պաշտոնական տվյալներով: Տասնյակ հազարավորները վիրավոր են: Դա ողբերգություն է, որը տեղի է ունենում որոշակի մարդկանց հետ, այդ պատճառով ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը արյունահեղության դադարեցումն է»,- ասել է ՌԴ նախագահը:

Խոսելով Ադրբեջանին ցուցաբերված թուրքական աջակցության մասին՝ Պուտինն ասել է. «Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»:


tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40