Հոկտեմբերին տեղումները նորմայից շատ կլինեն

29.09.2018 22:45
1269

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+14°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+28°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1...+3°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5...-6°C, առավելագույնը՝ +31...+32°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման՝ 27-32 մմ):

Շիրակի,Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20...+23°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2..-5°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10...-15°C, առավելագույնը՝ +25...+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 38-66 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+10°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22...+25°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...+3°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10...-14°C, առավելագույնը՝ +28...+30°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 44-49 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25...+28°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2...+5°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5...-6°C, առավելագույնը՝ +28...+30°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 62-63 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12...+14°C, լեռնային շրջաններում` +6...+8°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26...+28°C, լեռնային շրջաններում՝ +20...+23°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +1...+3°C, լեռնային շրջաններում` -2...-5°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -5...-6°C, առավելագույնը՝ +31...+32°C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -10...-13°C, առավելագույնը՝ +25...+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13...+15°C, նախալեռնային շրջաններում` +8...+10°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26...+30°C, նախալեռնային շրջաններում՝ +20...+24°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +2...+5°C, նախալեռնային շրջաններում` 0...-3°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -4...-5°C, առավելագույնը՝ +32...+33°C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -12...-15°C, առավելագույնը՝ +25...+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 30-55 մմ, նախալեռնային շրջաններում 39-74 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+28°C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2...+4°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -4...-5°C, առավելագույնը՝ +32...+33°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 27-32 մմ):

civilnet.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40