Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդերլանդների կառավարությանը

23.04.2019 20:30
1137

Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։

Ցուցարարները Հայոց ցեղասպանության ճանաչման հանրագիր են հանձնել Նիդերլանդների կառավարությանը համար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ 2018-ին համարյա միաձայն ընդունել է խորհրդարանը։

Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ հանգարկելով ցեղասպանության ճանաչման մասին։ Դեսպանատան մոտ ցուցարարների ներկայացուցիչները Թուրքիայի դեսպանին հասցեագրված նամակ են նետել դեսպանատան փոստարկղի մեջ։ Նամակում ասված է, որ Թուրքիան չպետք է թաքցնի իր պատմության սև էջերը և պետք է համարձակություն ունենա ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կնպաստի նոր սերնդի առողջ դաստիարակմանը և հայերի հետ հաշտեցմանը և, վերջապես, մերձեցմանը։

Ապրիլի 24-ին Ասեն քաղաքում տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Ոգեկոչման արարողության ժամանակ Մեծ Եղեռնի հուշարձանին միասնական ծաղկեպսակ կդնեն հայ, թուրք և քուրդ երիտասարդները։ Հոլանդական լրատվական գործակալությունը (ANP) մամուլի հաղորդագրություն է տարածել այս միջոցառումների մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40