ՀՈՐԴՈՐԱԿ. ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.09.2022 12:18
1155

Ոմանց թվում է, թե հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր գործածելով իրենք «ժամանակակից» են դառնում, սակայն այդպես չէ։ Զարգացած պետություն ունենալու կարևոր նախապայմաններից է մեր մայրենի լեզուն ժամանակին համաքայլ պահելը։ 

Ներկայացնում ենք օտար բառերի հերթական ցանկը և հորդորում գրավոր ու բանավոր խոսքում շրջանառության մեջ դնել դրանց հայերեն համարժեքները։  

Օտար բառերի հայերեն համարժեքները փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/ 

ադմիրալ – ծովակալ
ամբիցիա – հավակնություն, նկրտում
ամպլիտուդա – լայնույթ 
անեմիա – սակավարյունություն
անտիթեզ – հակադրույթ 
ապոստրոֆ – ապաթարց
ավտոմատ – 1. ինքնաձիգ, 2. ինքնաշխատ, 3. մեքենայորեն/մեքենաբար
բիբլիոգրաֆիա - մատենագիտություն 
գիրլյանդա – դրասանգ, ծաղկաշղթա 
դինաստիա – արքայատոհմ, հարստություն
դուբլիկատ – կրկնօրինակ
էթնոգրաֆիա – ազգագրություն
էսթետիկա – գեղագիտություն
էվֆեմիզմ – մեղմասություն
էքսպլուատացիա – շահագործում
էքստրասենս – պայծառատես
լիմֆատիկ – ավշային
լոգոտիպ – տարբերանշան, պատկերանիշ
կարիկատուրա – ծաղրանկար
կրիպտոգրաֆիա – գաղտնագրություն 
մոզաիկա – խճանկար
պանտոմիմա – մնջախաղ
պաուզա – դադար 
սանատորիա – առողջարան
սոցիում  – հանրույթ 
ստադիա – փուլ, շրջան
ստերիլիզացիա – 1. մանրէազերծում, 2. վարակազերծում, 3. ստերջացում, ամլացում
ստյուարդեսա – ուղեկցորդուհի (օդանավի) 

տելեսկոպ – աստղադիտակ
տրագեդիա - ողբերգություն 
                                                                                                          

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10