Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

15.06.2020 22:49
1174

Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքում անհրաժեշտ է խուսափել օտար այն բառերից,  որոնք հայերեն ընդունելի համարժեքներ ունեն: Չէ՞ որ հանրությանն ուղղված խոսքը օրինակ է և պետք է խնամքով ընտրված բառաշապար ունենա։

Օրինակելի խոսք ունենալու համար խրախուսում ենք գործածել նորակազմ կամ արդեն իրենց հաստատուն տեղն ունեցող հայերեն բառեր։

Օտար մի շարք բառերի հայերեն համարժեքները հիշեցնելու նպատակով ստորև ներկայացնում ենք դրանց ցանկը։

  1. ասիմպտոմ – անախտանիշ
  2. դեպրեսիվ – ընկճված, ընկճող, ճնշող
  3. դիսոնանս – աններդաշնակություն, անհամապատասխանություն, անհամաձայնություն
  4. էմիգրանտ – արտագաղթած, վտարանդի, տարագիր
  5. էքստրեմալ – 1. ծայրահեղ, 2. արտառոց, 3. արտակարգ
  6. էքստրեմիզմ – ծայրահեղականություն
  7. ինտերակտիվ – փոխներգործուն
  8. ինտերվյու – հարցազրույց
  9. ինֆոգրաֆիկա – տեղեկապատկեր
  10. լեգալ – օրինական
  11.  կազինո – խաղատուն
  12.  կալիգրաֆիա – վայելչագրություն,  գեղագրություն
  13.  կալկուլյատոր – հաշվիչ
  14.  կատաստրոֆա – աղետ 
  15.  կոգնիտիվ – ճանաչողական, իմացական
  16.  կոլեկցիոներ – հավաքորդ
  17.  կոնկուրենտ – մրցակից
  18.  կոնսերվատիվ – պահպանողական
  19.  կոնսպիրոլոգիա – դավադրաբանություն
  20.  կոռեկտ – պատշաճ, վայելուչ, բարեկիրթ
  21.  կոռեկցիա – շտկում, ուղղում
  22.  կրիզիս – ճգնաժամ
  23.  մանիպուլյացիա – 1. մեքենայություն, 2. մտաշահարկում
  24.  պանիկյոր – խուճապարար
  25.  պրոբլեմատիկ – խնդրահարույց
  26.  պրովոկատոր – սադրիչ
  27.  ռեպուտացիա – համբավ, հռչակ, անուն, հեղինակություն
  28.  ռեսպիրատոր – շնչադիմակ
  29.  ռիսեփշն – ընդունարան
  30. սեպարատիստ – անջատողական

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40