Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. Կապանի համայնքապետարան

05.02.2026 20:38
497

Կապանի համայնքապետարանը արձագանքելով Shamshyan.com լրատվական կայքում տեղ գտած «Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում․ կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ Կապանի համայնքապետի տեղակալն ու Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավարը գողացել են իր 6 անչափահաս երեխաներին» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ներկայացված է խիստ խեղաթյուրված ձևով։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել դեպքի փաստական հանգամանքները՝ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով։

Հունվար ամսվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնը և Սյունիքի մարզի Պողոս Տեր-Դավթյանի անվան Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցը գրությամբ դիմել են Կապանի համայնքապետարան՝ հայտնելով, որ Վերին Խոտանան գյուղում բնակվող Լ. Իսրայելյանի բազմազավակ ընտանիքում խախտված են երեխաների իրավունքները, առկա են երեխաների խնամքի, կրթության և դաստիարակության հետ կապված ռիսկեր։

Գրությունների հիման վրա, Կապան համայնքի ղեկավարի տեղակալի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժնի աշխատակցի, Կապանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամի և համապատասխան իրավասու այլ մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ կատարվել է տնայց՝ դեպքի ուսումնասիրության նպատակով և արձանագրվել ծնողավարման և կենցաղավարման հմտությունների պակաս, սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ, զբաղվածության բացակայություն, երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստ, որը ծնողները չեն կարևորում։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2016թ-ի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով և առաջնորդվելով երեխայի լավագույն շահով՝ 26․01․2026թ-ին որոշում է կայացվել ընտանիքի 6 երեխային ժամանակավոր տեղափոխել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։ Երեխաների տեղափոխումը կազմակերպվել է Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամի ուղեկցությամբ։

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից և առաջնորդվել հավաստի տեղեկատվության հրապարակման սկզբունքով։

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40