Հովիկ Աբրահամյանը`Հայաստանի Հանրապետության վարչապետ

22.04.2014 14:24
2109

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. ապրիլի 13-ի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ նորանշանակ վարչապետին: Նախագահը հայտարարել է. «Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձեւավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ էլ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահին` վստահության համար եւ նշել. «Պարոն նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որեւէ կողմնորոշում որեւէ թեկնածուի վերաբերյալ չունենք, եւ ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին` ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրությամբ սահմանված ժամկետում կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաեւ այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր»:

Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում: 2008-11թթ. եւ 2012-14թթ. եղել է ՀՀ չորրորդ եւ հինգերորդ գումարումների Ազգային ժողովի նախագահ:

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ծառայել է խորհրդային բանակում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է: Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի եւ «Անանիա Շիրակացի» մեդալներով, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, սակայն, Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ ու հստակեցումներ:

Ապրիլի 17-ին իշխող կոալիցիայից դուրս եկավ ՕԵԿ-ը` պատճառաբանելով, որ չի կարողանում իրականացնել իր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, իսկ կոալիցիայի ձեւաչափը գործում է ոչ արդյունավետ:

ՀՅԴ-ն իշխանության մաս կազմելու համար յոթ կետից բաղկացած առաջարկություն-ծրագիր է ներկայացրել, որի ամբողջական ընդունումը ՀՀԿ-ի կողմից քիչ հավանական է:

Առայժմ քիչ հավանական է նաեւ ԲՀԿ-ի մասնակցությունը նոր կառավարության ձեւավորմանը: Այդ առիթով ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակն ասել է. «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԲՀԿ-ի օրակարգում քաղաքական կոալիցիա մտնելու հարց դրված չէ. չկա նման ցանկություն»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40