Հովնան եպիսկոպոս Հակոբյան. «Ձեր աղոթքների շնորհիվ է, որ Հայաստան աշխարհը պիտի գտնի իր անդորրը»

06.09.2014 00:05
3445

2014թ. օգոստոսի 28. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի խոսքը

Վերաօծելով Սուրբ Գեւորգ եկեղեցին` ակամայից հաղորդակից ենք դառնում Աստծո հետ: Հաճելի է, երբ մարդու զրուցակիցն Աստված է, այսինքն` եկեղեցին վերաօծելով արարող եւ արարիչ, մարդ եւ Աստված հարաբերությունն ենք հաստատում: Սուրբ մյուռոնի օգնությամբ եւ Սուրբ Հոգու ներգործությամբ այս եկեղեցին վերաօծվեց, պայծառակերպվեց, այսինքն` վերածվեց Աստծո տան, քանզի մինչ այդ քարեղեն կառույց էր:

Այս պահից սկսած` պարտավորություն է դրված շաղատեցիների եւ շրջակա գյուղերի բնակիչների վրա` պահպանել եկեղեցին, որ միշտ պիտի մարդաշատ լինի, որ իր աղոթքը պիտի հասցնի Աստծուն: Ձեր աղոթքների շնորհիվ է, որ Հայաստան աշխարհը պիտի գտնի իր խաղաղությունը, իր անդորրը. հայ զինվորը մեր աղոթքների կարիքն ունի:

Սիրելինե՛ր, եթե մեզանից յուրաքանչյուրին հարցնեն, թե ինչպիսի հայերի անուններ գիտենք` առանց մտածելու կասենք Գրիգոր Լուսավորիչ, Սահակ Պարթեւ, Մեսրոպ Մաշտոց: Նրանք այն անձինքն են, ովքեր ապրեցին քրիստոնեաբար եւ ապրեցրին քրիստոնեությունը, եւ մենք` իբրեւ նրանց արժանի զավակներ, պարտավոր ենք պահպանել անցյալի արժեքները, մեր նախահայրերի թողած ավանդները: Եկեղեցին չպիտի լինի զուտ մշակութային կոթող, այլ պիտի լինի Աստծո տուն` իր ամենօրյա աղոթքներով, որ պիտի հիշեցնի համայնքի ծաղկուն լինելու մասին: Եկեղեցին անցյալ չէ, այն ներկա է, հավերժություն, քանի որ առաքելություն ունի, բայց այն առանց ժողովրդի կլինի միայն քարե կառույց:

Արդ, օգտագործելով այս բարեպատեհ առիթը` ցանկանում ենք շնորհավորել ձեզ, այս եկեղեցու բարերարին եւ աղոթք բարձրացնել այն անձանց համար, ովքեր փոքր-ինչ մասնակցություն են ունեցել եկեղեցու վերաօծման համար: Մեր աղոթքն է, որ Տերն օգնի բոլորին, Աստծո ամենասուրբ աջի ներքո պահի, պահպանի ձեզ, ձեր ընտանիքները. Սուրբ Խաչը` ձեզանից անպակաս:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40