«ՀՐԱՊԱՐԱԿ».ԲՀԿ-Ն ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

02.05.2019 16:24
1482

«Եթե իշխանությունը գնաց տնտեսական շուկայի վերաբաշխման եւ որոշեց, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված, ապա մեր առաջնորդը եւս չի ուշացնելու իր պատասխան քայլերը․ բոլորս վայր ենք դնելու մանդատներս` Ծառուկյանի հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը:

Մենք հայտնի սահմանադրագետներից մեկից հետաքրքրվեցինք, թե նման քայլն ինչ է ենթադրում։ «Սահմանադրությունն ամրագրում է, որ պառլամենտի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, անգամ առանց «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական, սակայն պետք է հաշվի առնել, որ մանդատները պետք է վայր դնեն ոչ միայն ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները, այլեւ նրանցից հետո համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները: Հակասահմանադրական այդ իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա:

Կգնա՞ն դրան ձեր բոլոր կուսակիցները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Չկասկածեք․ եթե Ծառուկյանն ասի` մեկ մարդու նման»: Իսկ հետո՞: «Պարոն Ծառուկյանը նպատակ ունի նման զարգացումների դեպքում ստեղծել մեծ դաշինք եւ դաշինքով գնալ ընտրությունների»: Ո՞ւմ հետ։ «Շատերն են արդեն պատրաստակամություն հայտնել»: 

hraparak.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22