Հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին զեկույցը

13.05.2026 10:50
228

Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։

Եվրոպական Հանձնաժողովը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը Հայաստանին է փոխանցել մայիսի 5-ին։ Այն արձանագրում է Հայաստանի իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024-ի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025-ի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով․

✔️համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում,

✔️դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։

Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը առաջին խումբ հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով բացառապես օրենսդրական և քաղաքականության շրջանակի վրա չորս կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Թեև Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակահատված է անցել, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, ինչը բարձր է գնահատվում ԵՄ կողմից։

Զեկույցում մանրամասն ներկայացված են Հայաստանի կողմից չորս հիմնական ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը․

Փաստաթղթերի անվտանգություն. 2025-ի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր։ Բացի այդ, կնքվել է պետություն-մասնավոր գործընկերություն պայմանագիր՝ ազգային կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի ապագա անձնագրերի և անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։

Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029-ի ռազմավարությունը։

Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք վարչարարական ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026-ի հունվարից գործարկվում է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի թվայնացումը։Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և երրորդ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։Նկատվում են զարգացումներ սահմանային ուղղորդման մեխանիզմների ամրապնդման, ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ուղղությամբ։

Հասարակական կարգ և անվտանգություն.2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին է համապատասխանեցրել հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033-ի ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի մտադրությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՆԳՆ կազմում ձևավորված նոր մասնագիտացված ստորաբաժանմանը՝ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնին, որը բացահայտելու է հանցավորության օրինաչափությունները, կանխատեսելու է հանցագործությունների հավանական ռիսկային գոտիները և դրանց հիման վրա ներկայացնելու է հանցավորության կանխարգելմանն ուղղված առաջարկություններ և ուղղորդող վերլուծություններ։Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ԳԾ-ն ընդունվելու է 2026-ին, և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։

Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև նոր և անկախ անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ է լինելու եվրոպական անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին և լավագույն փորձին։

Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։Ողջունելով դրական դինամիկան՝ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշերի արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ/ռեկոմենդացիաներ՝ ուղղորդելու Հայաստանին լրացնելու արձանագրված բացերը: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը շեշտում է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ապահովել ընդունված քաղաքականությունների և օրենքների գործնական, հետևողական և արդյունքահեն իրականացումը։

Զեկույցում արտացոլված տվյալներն ընդգծում են Հայաստանի և ԵՄ միջև խորացող կապերը: ՀՀ քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը կայուն աճ է գրանցել՝ 2019 թվականի 51000-ից 2024 թվականին հասնելով 86300-ի, ընդ որում՝ զգալիորեն ավելացել է բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը (այժմ՝ 43.5%): Ավելին, վիզաների մերժման մակարդակը դրական նվազման միտում է գրանցել, ինչն արտացոլում է ճամփորդող ՀՀ քաղաքացիների նկատմամբ վստահության աճը։

Վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշերի լիարժեք կատարման ապահովման համար։ Հանձնաժողովը կշարունակի հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարումը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այդ նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։

ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումներին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում։

civilnet.am

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06