Հրապարակվել են Տվերի մարզում կործանված բիզնես-ջեթի բոլոր ուղևորների անունները

24.08.2023 12:23
1556

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հրապարակել է Տվերի մարզում կործանված «Embraer»ինքնաթիռում գտնվող բոլոր անձանց անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսավիացիա»-ն ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակը ներկայացրել է իր Telegram ալիքում։

Բիզնես-ջեթում գտնվող 7 ուղևորներն էին Եվգենի Պրիգոժինը, Դմիտրի Ուտկինը, Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը և Նիկոլայ Մատյուսեևը։

Անձնակազմի 3 անդամներն էին Ալեքսեյ Լևշինը, Ռուստամ Քարիմովը և Քրիստինա Ռասպոպովան։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Պրիգոժինի հետ թռչում էին նրա համախոհներն ու գործընկերները. Չեկալովը Պրիգոժինի հետ կապված այն ընկերության ղեկավարն էր, որը 2017 թ.-ին հավակնում էր Սիրիայում գազի և նավթի արդյունահանման պայմանագրեր կնքել։ Նա ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում էր հայտնվել 2023 թ.-ին՝ Պրիգոժինի հետ կապերի պատճառով։ Ըստ հրապարակման՝ նույն տվյալների բազայում «Վագներ»-ի հետ կապված անձանց ցանկում են Եվգենի Մակարյանը և Ալեքսանդր Տոտմինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ինքնաթիռում գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ «Embraer» ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Վթարը տեղի է ունեցել Կուժենկինո գյուղի մոտ։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40