Հրատապ օգնություն Լեռնային Ղարաբաղին․ Փարիզի քաղաքապետն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

30.08.2023 12:53
713

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ այդ իրավիճակում հրատապ օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին։

«Հայաստանում ենք Փարիզի և այլ համայնքների կողմից ընտրված պաշտոնատար անձանց հետ։ Արցախի 120 հազար բնակչությունը՝ ներառյալ 30 հազար երեխաներ, 9 ամիս մեկուսացված են, սովի են մատնված ու զրկված են ամեն ինչից։ Այս հումանիտար աղետի հետ կապված՝ մենք նրանց հրատապ օգնություն ենք ցուցաբերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Իդալգոն։

Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների հատկացրած հումանիտար օգնությամբ բեռնված 10 բեռնատարների շարասյունը, որն օգոստոսի 30-ին Երևանից ուղևորվել է դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40