Հրայր Թովմասյանը չբացառեց՝ Փաշինյանի հայտարարություններում Արցախի վերաբերյալ ձևակերպումները կարող են ՍԴ քննության առարկա դառնալ

22.04.2022 19:44
2945

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթներում հնչած ձևակերպումները ինչ-որ փուլում կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։

«Այն հարցերը, որոնք բարձրացվում են, մի փուլում կարող են դառնալ ՍԴ քննության առարկա, ուստի այս փուլում թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել»,- ասաց նա՝ արձագանքելով հատկապես Արցախի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներն իրավական տեսանկյունից մեկնաբանելու խնդրանքին։

Հարցին՝ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվի առանց հանրային լայն քննարկման, կարո՞ղ է արդյոք նշանակել հանրաքվեի անցկացում, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց՝ հանրաքվեն ու հանրային լայն քննարկումը տարբեր ինստիտուտներ են։

«Հանրաքվեն այլ ինստիտուտ է, լայն քննարկումն այլ ինստիտուտ է։ Այսինքն, հանրային լայն քննարկումը դեռևս չի ենթադրում հանրաքվեի անցկացում, ենթադրում է հանրության տարբեր շահագրգիռ հատվածների հետ այդ հարցի քննարկում։ Ես չեմ կարող ասել, թե այդ քննարկումների արդյունքում ինչ փաստաթուղթ է ծնվելու, բայց մոտավորապես մտածելով, որ կարող է նման փաստաթուղթ ծնվել, որը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա, ես ձեռնպահ եմ մնում այդ հարցին պատասխանելուց»,- ասաց Հրայր Թովմասյանը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40