Հրազդանում ստեղծվում է նոր ազատ տնտեսական գոտի. նախատեսվում է ներգրավվել 200 շահագործող կազմակերպություն

30.08.2018 12:12
1284

ՀՀ կառավարության որոշմամբ Հրազդանում կստեղծվի ազատ տնտեսական նոր գոտի, որի կազմակերպիչ է ճանաչվել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն: ԱՏԳ-ն կգործի Գործարանային, 1 հասցեում գտնվող տարածքում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է մինչև 2043 թվականը այդ տարածքում ներգրավել 200 շահագործողի, ընդ որում, մինչև 2021 թվականը՝ 50 շահագործողի: «Ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլարի, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ լինելու է ԱՏԳ-ի երկու հիմնական տարածք. մեկը Հրազդանում 4,3 հա չափով, մյուսը՝ գրասենյակային տարածք՝ Երեւանում: «Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն՝ կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում ու սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին:

Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր և տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում ու խթանել կայուն տնտեսական զարգացումը:

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը սահմանվել է 25 տարի:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40