Հրաժեշտ կրթօջախին

08.06.2023 12:37
1419

Այս օրերին հարազատ կրթօջախին հրաժեշտ են տալիս նաև միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Կապանի արվեստի պետական քոլեջը 2022-23 ուստարում ավարտեց 27 հոգի: Հունիսի 7-ին քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում օրվա խորհրդին պատշաճող հանդես էր: Շրջանավարտները և նրանց կուրսղեկ Մոնիկա Թևանյանը ջանացել էին, որ օրը տոնի վերածվի, և այդպես էլ ստացվեց:

Հանդեսի սկիզբը փոքրիկ բեմադրություն էր՝ «Ավիաթռիչք դեպի ապագա»· աղջիկներն ուղեկցորդուհիների հագուկապով էին, իսկ հաղորդավարը՝ քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Խաչատրյանը՝ օդանավի հրամանատարի համազգեստով: Այնուհետև նրանք հանդես եկան երգով ու պարով, ստեղծելով տոնական մթնոլորտ՝ համեմված հումորով։ Միջոցառմանը մասնակցում էր «Ռեդ լայն» վոկալ-գործիքային անսամբլը:

Անմիջական էին շրջանավարտների երախտագիտության խոսքերը՝ ուղղված իրենց դասավանդողներին: Նրանք նաև անմիջական հարցեր էին հղել կրթօջախի տնօրենին՝ սա արդեն տեսահոլովակի տեսքով:

Կուրսղեկ Մոնիկա Թևանյանը նախևառաջ բարեմաղթանքներ հղեց դահլիճում գտնվող այն ծնողներին, որոնց զավակները ծառայում են հայոց բանակում՝ ապահովելով խաղաղ երկինք, անվտանգ առօրյա, և այն շրջանավարտներին, ովքեր պատվով կատարում են սահմանադրական պարտքը  հայրենիքի հանդեպ և պատվով մասնակիցը եղան 44-օրյա պատերազմին ու շարունակում են ուսումը կամ էլ ավարտում քոլեջը:

Քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, շնորհավորելով տոնական օրվա առիթով, մասնավորապես հաջողություններ մաղթեց այն յոթ շրջանավարտին, ովքեր ուսումը շարունակելու են հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տնօրենը և քոլեջի շրջանավարտ, ջութակահար Յուրի Բաղդասարյանը հնչեցրին Դմիտրի Շոստակովիչի «Վալսը»:

Շրջանավարտներին սրտի խոսքեր հղեցին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկը, շրջանավարտի ծնող Սիրանուշ Պետրոսյանը:

Իսկ ամենավերջում՝ ծաղիկներ, շնորհավորանքներ և մաղթանքներ…

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40