ՀՌՀ նախագահը ընդունեց «Радио Sputnik» ընկերության պատվիրակությանը

05.01.2024 17:30
718

Հունվարի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդունեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային գործակալության գործադիր տնօրեն, «Радио Sputnik» ընկերության գլխավոր խմբագիր, ՌԴ Նախագահին կից «Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Կիրիլ Վիշինսկուն և «Радио Sputnik»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդարենկոյին, վերջիններիս խնդրանքով:

Ողջունելով նրանց այցը Հայաստան, Հանձնաժողովի նախագահը կարևորեց միջազգային համագործակցությունը, այդ թվում դաշնակցային Ռուսաստանի, լրատվամիջոցների հետ:

Հանդիպման առիթ էր Հանձնաժողովի որոշումը՝ 30 օրով կասեցնելու «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը: Տ. Հակոբյանն ընդգծեց, որ այդ որոշումը փաստարկված է և իրավական առումով անխոցելի` շեշտելով անթույլատրելիությունը ՀՀ տարածքում սփռելու «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարը, որը լի էր հերյուրանքներով, բամբասանքներով, զրպարտություններով, Հայաստանի Հանրապետության հանդեպ վիրավորանքներով, կեղծ ու չճշտված տեղեկատվությամբ:

Հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ ՀՀ կարգավորող մարմնի կայացրած որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն: Նա փոխանցեց ռուսաստանցի գործընկերներին Հանձնաժողովի տեսակետը, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել:

Կ. Վիշինսկին շնորհակալություն հայտնեց ընդունելության և անկեղծ զրույցի համար և ներկայացրեց հանդիպման համատեքստում իրենց մոտեցումները։ Նա կարևորեց, որ կարգավորող մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելուց անմիջապես հետո տվյալ հաղորդաշարը հեռացվել է ռադիոընկերության եթերացանկից, և հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակացությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40